«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Աստվածամայրը բոլոր քրիստոնյաների մայրն է

Աստվածամայրը բոլոր քրիստոնյաների մայրն է
16.04.2025 | 20:25

Սկիզբը` այստեղ

ԱՂՈԹՔՆԵՐ ՄԵՐ ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ

Գրիգոր Լուսավորիչ

Քո առջևն ենք ընկնում, սո՛ւրբ Աստվածածին, և աղաչո՛ւմ ենք անարատ Կույսիդ՝ բարեխոսի՛ր մեր անձերի համար և աղաչի՛ր Միածին Որդուդ՝ փրկել մեզ փորձությունից և ամենայն վտանգներից մեր. ամէ՛ն: Մեսրոպ Վարդապետ (հատված) Բարեբանյալ եւ փառավորյալ՝ ամենասուրբ կույս Մարիամ Աստվածածին, Քո առջեւն եմ ընկնում՝ չարաչար հեծեծանքներով բերանն իմ բանալով: Աղաչո՛ւմ եմ Քեզ, ամենասրբուհի Աստվածածին, բարեխոսի՛ր ինձ համար, որ Քո ծառան եմ անարժան, որ եղա չարին գործակից եւ ժողովատեղի՝ անշեջ կրակի համար: Փառավորյալ միշտ սուրբ կույս Աստվածածին՝ Մայր Քրիստոս Աստծո մեր, աղաչի՛ր Միածին Որդուդ եւ անարժան ծառայի՛ս համար եղի՛ր բարեխոս, որ եղա ծառա դառնության: Ամենաօրհնյալ սուրբ Աստվածածին, ընդունի՛ր աղաչանքներն իմ եւ բարեխոսի՛ր ամենագութ Աստծուն՝ Միածին Որդուդ, իմ՝ ողորմելիի՛ս տառապյալ հոգու համար էլ, քանի որ բարի սերմով սերմանվեցի, բայց ինձ մեղքի փշերը պատեցին եւ անպտուղ դարձրեցին Աստծո առաջ: Բերկրացող Սուրբ Կույս, Լե՛ր ինձ օգնական, զի իմ նավակով ահեղ ալիքներով ծովի մեջ եմ լողում, որպեսզի հանկարծ չլինի, թե իմ նավարկությունը լինի անօգուտ: Ողորմի՛ր ինձ, Սրբուհի, որովհետեւ Քո մեջ բարեհաճեց բնակվել Արարիչն արարածների եւ Քեզանով գտավ ցեղը մարդկային սուրբ ողորմություն եւ Քեզանով էր, որ նորոգվեցին ստեղծվածները իրենց բնությամբ: Անխախտելի՛ Աշտանակ, անհանգչելի՛ Լույս, լուսավորի՛ր իմ հոգին, նաեւ մարմի՛նն իմ ադամյան անկյալ, եւ Որդիովդ պայծառացրու ի՛նձ էլ, Որդիովդ, որ` բարեգութ է, երբ՝ մեղավորներս զղջմամբ ենք խնդրում: Բարեգո՛ւթ ծնող, լսելի արա Որդուդ ականջին, իմ՝ Քո ծառայի պաղատանքները, ի՛նձ համար էլ Դու աղերսիր նրան, զի ամենայն ինչ, որ Դու կամենաս, կարող ես եւ քեզ՝ Աստծուց երբեւէ մերժում չի՛ լինում: Քո միջոցով էր, որ երկնի Աստված մեզ Հայր անվանվեց եւ ԱստվածՈրդին երկրում երեւաց, շրջեց մարդկանց մեջ, ճանանչեցրեց Սուրբ Հոգուն եւ մեզ. Նրա Սրբությամբ մաքրագործվեցինք: Քո միջոցով էր, որ Ամենասուրբ Երրորդությունը ողջ տիեզերքում ընդունելություն գտավ հոգեւոր, գիտակիցներիս ներսում հաստատվեց, խոստովանությամբ արմատավորվեց մեր սրտում եւ մենք՝ քրիստոնյաներ մեզ անվանեցինք, եւ շնորհիվ Քո Սուրբ Միածնի պատվական Մարմնի եւ Արյամբ Նրա՝ հավատացյալները հաղորդվեցին: Քո միջոցով էր, որ ամենայն ինչ, երբ հին էր արդեն՝ անցա՛վ եւ գնաց եւ ամենայն բան դարձավ նորովի եւ բնությունը մարդկային ցեղի վե՛ր ելավ, նստե՛ց Հոր աջակողմում եւ վիրավորվե՛ց բանսարկուն սաստիկ, դժոխքը գերվեց եւ բագինները դեւերի, այդժամ, գտան կործանում, եւ թագավորությունը սատանայի այդպես խափանվե՛ց: Եվ անեծքները Քո միջոցով էր, որ լուծարվեցին, նորոգում գտավ Ադամը կրկին, առաքյալները ձեռնադրվեցին քահանայության, մարտիրոսները թագադրվեցին, փառավորեցին արդարներն Աստծուն եւ մեղավորները նորոգվեցին՝ մահից դեպի կյանք, կորստյան տիղմից ելա՛ն փրկության: Մովսես Խորենացի Լո՛ւյս, Լույսի՛ Մայր Եվ կենդանարար էության բնակարան, Քեզ երանի՛ են տալիս ցեղերն, ազգերն ամենայն: Մայր Ստեղծողի եւ հնության կերպը նորոգողի, Քեզ երանի՛ են տալիս ցեղերն, ազգերն ամենայն: Լույս ծագեց քեզնից՝ Խավարում նստածներիս համար, Քեզ երանի՜ են տալիս ցեղե՛րն, ազգե՛րն ամենայն:

(շարունակելի)

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ